• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդական հեղինակավոր «The Post Online» կայքը հրապարակել է դեսպան Տիգրան Բալայանի «Կողմնորոշվելու ժամանակն է» խորագրով խմբագրական հոդվածը

09 օգոստոսի, 2021
Նիդերլանդական հեղինակավոր «The Post Online» կայքը հրապարակել է դեսպան Տիգրան Բալայանի «Կողմնորոշվելու ժամանակն է» խորագրով խմբագրական հոդվածը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նիդերլանդական հեղինակավոր «The Post Online» կայքում հրապարակվել է դեսպան Տիգրան Բալայանի «Կողմնորոշվելու ժամանակն է» խորագրով խմբագրական հոդվածը, որում դեսպանն անդրադարձել է եվրոպացի գործընկերների հետ քննարկումների ընթացքում հաճախ հնչող «Մենք չենք ցանկանում ինչ-որ մեկի կողմն անցնել» արտահայտությանը՝ այդ համատեքստում կարևորելով կողմնորոշվելու անհրաժեշտությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և Ադրբեջանի բռնապետի ագրեսիվ և անհանդուրժելի գործողությունների կանգնեցման տեսանկյունից։

Կողմնորոշվելու ժամանակն է 

«Մենք չենք ցանկանում ինչ-որ մեկի կողմն անցնել»․ շատ եմ լսում այս արձագանքը, երբ եվրոպացի գործընկերներիս հետ զրուցում ենք Կովկասում խաղաղության և Ադրբեջանի բռնապետի ագրեսիվ և անհանդուրժելի գործողությունների կանգնեցմանն ուղղված Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի բանաձևերի իրականացման հարցում հավելյալ գործողությունների անհրաժեշտության մասին։

Թեև զրուցակիցներս ընդհանուր առմամբ համաձայնում են և հազվադեպ են վիճարկում փաստարկներս, նրանք պնդում են, որ կարևոր է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական լուծում գտնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ միաժամանակ աչք փակելով այն փաստի վրա, որ խուսափելով ինչ-որ մեկի կողմն անցնել, նրանք խոչընդոտում են Մինսկի խմբի համանախագահության ջանքերի արդյունավետությանը, ինչն ամենօրյա պարբերականությամբ խաթարվում է Ադրբեջանում իշխող ռեժիմի կողմից։

Զրույցների ընթացքում զգում ու հասկանում եմ, թե որքան հոգնած են զրուցակիցներս Հարավային Կովկասում տեղի ունեցող խառնաշփոթից և նոր բռնությունների մասին անընդհատ նախազգուշացումներից: Ես միայն չեմ կարող հասկանալ այն, որ մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերին Հարավային Կովկասում պակաս ուշադության է դարձվում, քան այլուր:

Ի վերջո, եթե մի կողմ դնենք նախորդ տարվա ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները, Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային պահանջները և մշտական սադրանքներն ու պարզապես կենտրոնանանք Ալիևի ռեժիմի կողմից բուն Ադրբեջանում իրականացվող գործողությունների վրա, ցանկացած դիտորդ կարող է եզրակացնել, որ Իլհամ Ալիևն իր «կոռուպցիան արտահանելու», եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, ինչպես նաև արտերկրում իր ընդդիմադիրներին հետապնդելու և սպանելու (վերջերս Ստամբուլում և Թբիլիսիում անհայտ հանգամանքներում մահացել են երկու հայտնի ընդդիմադիր բլոգերներ) մարտավարությունը նորություն չէ Արևմուտքի համար: Նա «գողացել է» բազմաթիվ ընտրություններ (2013թ. ընտրությունների արդյունքները հրապարակվել են քվեարկությունից մեկ օր առաջ), դաժանաբար ճնշել ընդդիմությանը և տարիներ շարունակ արհամարհել միջազգային կանոններն ու նորմերը: Եվրոպան աչք է փակել այդ ամենի վրա՝ փորձելով հանգստացնել, խնդրել, բանակցել և ձեռք մեկնել, սակայն ապարդյուն:

Ալիևների ընտանիքի՝ տասնամյակներ ձգվող բռնապետական կառավարման ընթացքում հազարավոր անմեղ Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել, խոշտանգվել և սպանվել` ընտրությունների կեղծման և երկրի ածխաջրածնային հարստությունը թալանելու և ահագնացող կոռուպցիայի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:

Այս տողերը գրելիս, որոնք կարեղ են դիտարկել չափազանց ոչ դիվանագիտական ​​կամ էլ հուսահատության ճիչ, ես դեռ շարունակում եմ հավատալ արդարությանը և համոզված եմ, որ առկա սպառնալիքների լրջության թերագնահատումը միայն կվատթարացնի իրավիճակը: Եվ հիմա ինքս ինձ հարց եմ տալիս, թե որն է հիմնավորումը չկանգնելու՝

  • միլիոնավոր հայերի և ադրբեջանցիների կողքին, ովքեր չեն ցանկանում պատերազմել միմյանց դեմ և ցանկանում են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ,
  • Ադրբեջանական զնդաններում տանջվող հազարավոր քաղբանտարկյալների, ճնշված կամ դաժանաբար սպանված լրագրողների, ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, իրավապաշտպանների և բլոգերների կողքին;
  • ադրբեջանական կալանավայրերում ապօրինաբար պահվող և խոշտանգումների ենթարկվող հարյուրավոր հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր զոհերի կողքին,
  • տարածաշրջանում ապրող բնիկ ժողովրդի կողքին, որի դարավոր մշակութային հուշարձանները ոչնչացվում, պղծվում կամ փոփոխությունների են ենթարկվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրի կողմից։

Ալիեւը դարձել է պատերազմ ու հակամարտություն խթանող, քաոս ու անկայունություն արտահանող: Ալիևի ռեժիմի ագրեսիվ պահվածքը դուրս է գալիս Հարավային Կովկասի սահմաններից՝ ազդելով հարևան երկրների վրա և սպառնալիք ներկայացնելով ողջ տարածաշրջանի համար:

Կողմնորոշվելու հարցում Եվրոպայի դժկամությունը քայքայում է եվրոպական արժեքների նկատմամբ հավատն ու հաշտության հույսերը, որոնք փայփայում են միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ:

Ցանկանում եմ եզրափակել այս տողերը Էլի Վիզելի խոսքերով, ով հիանալի կերպով ձևակերպել է. «Մենք միշտ պետք է կողմեր ​​ընտրենք: Չեզոքությունն օգնում է ճնշողին և ոչ երբեք զոհին: Լռությունը քաջալերում է տանջողին և ոչ երբեք տանջվողին: Երբ մարդկային կյանքերը վտանգված են, երբ մարդկային արժանապատվությունը վտանգված է, ազգային սահմաններն ու զգայունությունը դառնում են անկարևոր»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: